«Կպիսկեմ կգնամ մեխով ուզբեկակական փլավ կուտեմ»․ Մկոյի հերթական զվարճալի լուսանկարը

23:14   15 փետրվարի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը:

Մկոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է իր կերտած դերերից մեկով։ Հումորային լուսանկարին կից դերասանը գրել է․ «Կպիսկեմ կգնամ մեխով ուզբեկակական փլավ կուտեմ, ցայ տանյեեեմ»։

Ավելի վաղ Մկոն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում շրթուքները հավաքել եւ թաքցրել էր, իսկ զվարճալի կադրին կից գրել էր․ «Անբոտոքս Հայաստան»։



© NEWS.am STYLE