Match&Go. երբ գնումը նաեւ ճիշտ ներդրում է

12:03   16 փետրվարի, 2019

Փարիզում ավարտվեց կուտյուրային ցուցադրությունը, ավարտին է մոտենում Նյու Յորքի նորաձեւության շաբաթը, մակնիշները եւ բրենդներն արդեն սկսել են ցույց տալ ապագա աշուն-ձմեռ սեզոնի իրենց հավաքածուները, եւ արդեն կարելի է կազմել երկարաժամկետ թրենդների ցուցակը. երբ գնումը չի վերածվի բյուջեի ճեղքի եւ լավ ներդրում կլինի սեփական պահարանի մեջ:

Ահա մենք կազմել ենք մեր նախապատվությունների առաջին մասը, իսկ հիմա կներկայացնենք եւս մի քանի տարբերակներ, որոնց վրա արժի ուշադրություն դարձնել:

Բարդ հորինվածքի կրունկ

Մարժելա, Մարժելա, Մարժելա: Իսկ հիմա ըստ ցուցակի՝ նաեւ Zara, Topshop եւ այլն: Բոտիլյոններին ինչպե՞ս ստիպել ելքը վերափոխել փոքրիկ թատերական գործողության:

Այո, դիզայներները գերազանց տարբերակ են մտածել, քանի որ եթե վառ պրինտը կարող է հանձնարարված դրես-կոդով որոշ իրավիճակներում անտեղի լինել, ապա ոչ տրիվիալ կրունկը կդառնա ձեր ներքին տոնի ամենաչձանձրացնող մանիֆեստը, որը հարմար է թե՛ գրասենյակում, թե՛ երեկույթին, թե՛ սրճարանում:

Համարձակորեն գնեք, զուգակցեք:

Սպիտակ

Սպիտակը մեծ թվով խորհրդանիշներ է կրում: Դրանցից մեկը անհամաձայնության խորհրդանիշն է: Մի քանի տարի առաջ սուֆրաժիստները իրենց բողոքի ակցիաների համար հենց սպիտակ հագուստ էին ընտրել, չնայած մեր օրերում էլ՝ արդեն ԱՄՆ Կոնգրեսում իրենց բողոքն այդպես էին հայտնում նաեւ Դեմոկրատական կուսակցության կին ներկայացուցիչները, որոնք նիստերից մեկին ներկայացել էին ամբողջությամբ սպիտակ հագած…

Անարժանիորեն մոռացության մտնվելուց հետո սպիտակը դուրս է գալիս նորաձեւության ինդուստրիայի առաջնագիծ: Դրան են վերադարձել ոչ միայն Jil Sander-ի մինիմալիզմի փաստաթղթավորված արքաները, այլեւ շատ ուրիշներ, այդ թվում՝ slow motion-ի դիզայներները եւ մակնիշները:

Սթրիթսթայլի լրահոսում արդեն բավականին հաճախ են առկայծում կերպարներ, որ կառուցված են սպիտակի շուրջ: Ամենասիրելի զուգակցությունն է կարամելի, ավազագույնի, դարչնագույնի հետ: Արտակարգ է նայվում Վիկտորյա Բեքհեմի առաջարկած կերպարը. միտումնավոր մասկուլինե բաճկոն եւ կանացի ժանյակներ: Եվ այս ամբողջ շքեղությունը սպիտակով:

Ուշադրություն դարձրեք սպիտակ վերնաշապիկներին: Դրանք դուրս են եկել դպրոցական «սպիտակ վերեւ, սեւ ներքեւ» շաբլոնի կամ գրասենյակային աշխատողների անկեղծ «տրոլինգի» կարոտաբաղձության ստվերից: Ի դեպ, եթե նախկինում ցանկացած երեւակայության համար մղձավանջ էր աշխատանքային դրես-կոդը, ապա հիմա այսուայնուր մանեկենուհիները պճնվում են խիստ տաբատներով եւ մատիտ-կիսաշրջազգեստներով:

Բուֆերով սպիտակ վերնաշապիկ, իսկ գուցե կիմոնո, անհամաչափ ձեւվածքով տարբերակ: Կամ V-աձեւ կտրվածքով եւ թեթեւակի ծավալուն թեւքերով թափվող մոդել, որն ասես պահանջում է կախոցների շերտավորում եւ արդիական չոքեր:

Հագեք ջինսերով, ծավալուն տաբատներով կամ կլյոշով՝ առանց խղճի խայթոց զգալու ոչ մեկ սեզոնի ընթացքում. այս գնումը միշտ արդիական կլինի:

Սպիտակը, բաց երկնագույն դենիմը լավ այլընտրանք կդառնան «հավերժական» կապույտ ջինսերին: Իսկ բաց գույնի օվերսայզ տաբատները՝ լավ հիմք, որով կարելի է միանգամայն ազատ խաղալ. հավելել անիմալիստական պրինտներ, բրդյա կարդիգաններ, վառ աքսեսուարներ:

Կարդիգան

Իսկ կարդիգանի մասին այստեղ գրել ենք: Եթե մեր խորհրդին ականջալուր եք եղել, ուրեմն որոշել եք սեզոնային թրենդը: Եթե ոչ՝ շտապ ձեռք բերեք: Չենք կատակում՝ կարդիգանի պրակտիկության, ունիվերսալության եւ էկլեկտիկայի մասին նորաձեւ ներբողներ գրելու ժամանակն է:

Անի Մովսիսյան

Լուսանկարների աղբյուրները՝ 

Maison Margiela, Victoria Beckham, Raf Simons,

Namelazz, Lauren Manougian, The FrankieShop, Zara, Pinterest

 



© NEWS.am STYLE