«Ունիվեր» սիթքոմի հայտնի դերասանուհին ցուցադրել է մարզված բարեմասնությունները

10:36   16 փետրվարի, 2019

Աննա Խիլկեւիչը հայտնի է դարձել «Ունիվեր» սիթքոմից։ Սլացիկ կազմվածքով շիկահեր գեղեցկուհուն արագ հաջողվեց գրավել հեռուստադիտողների սրտերը, քանի որ հենց առաջին սերիաներում նա ստիպված էր հանդես գալ էրոտիկ կերպարում։ Այդ ժամանակվանից նրան կոչեցին հեռուստաէկրանի սեքս սիմվոլ։

Իր Instagram-ում երիտասարդ մայրիկը հիմնականում նախընտրում է հրապարակել ընտանեկան լուսանկարներ։ Անցած տարի Աննա լույս աշխարհ բերեց երկրոդ երեխային։ Ձմեռային արձակուրդների ժամանակ Խիլկեւիչը քրտնաջան զբաղվեց իր կազվածքով, իսկ այժմ նա ուրախությամբ ցուցադրում է մարզումների արդյունքները։

Աննա հրապարակել է մի լուսանկար, որում հանդես է եկել կիսամերկ։ Դերասանուհին կանգնած է մեջքով, իսկ ձեռքերով փակել է մերկացած կուրծքը, սակայն կադրում հիմանական շեշտը դրված էր նրա մարզված բարեմասնության վրա։

«Վաղուց լողազգեստով եւ առանց դրա լուսանկար չէի հրապարակել», - մակագրել է հրապարակումը հայտնի շիկահերը։



© NEWS.am STYLE