Ցանց զուգագուլպաներ, ուլտրակարճ կիսատաբատ․ Սերենա Ուիլյամսը համարձակ դիրքով լուսանկար է հրապարակել

11:44   16 փետրվարի, 2019

Reddit կայքի եւ Initialized Capital կազմակերպության հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը՝ միլիոնատեր եւ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում։ Նա բացի ամուսնու եւ դստեր հետ ընտանեկան, ջերմ լուսանկարներ հրապարակելուց ցուցադրում է նաեւ իր գործունեությանը, առօրյային, հոբբիին նվիրված կադրեր։

Այս անգամ Սերենա Ուիլյամսն իր Instagram-ում ցուցադրել է, թե ինչպես է զբաղվում կավագործությամբ։ Սակայն նրա օգտատերերին հետաքրքրել է նրա համարձակ դիրքը, որով վերջինս հանդես է եկել։ Թենիսիստուհին կրում է ուլտրակարճ, ջինսե կիսատաբատ, ցանց զուգագուլպաներ եւ կռացած է։

Օհանյանը պատմել էր ծնողների հարաբերությունների պատմությունը։ Նրա խոսքով՝ հետեւելով ծնողների հարաբերություններին՝ հասկացել է՝ ինչ է հարկավոր զույգին երջանիկ լինելու համար։

«Ես ծնողներիս շատ բանի համար եմ պարտական։ Հենց նրանք են ինձ ցույց տվել՝ ինչ է նշանակում պարտնյոեր լինել հարաբերություններում։ Հայ հայրիկիս եւ ԳԴՀ-ում ծնված մայրիկիս հանդիպումը տեղի է ունեցել Իռլանդիայում, ուր նրանք միասին երկու բուռն շաբաթ են ացնակցրել։ Ու թեեւ հայրս գերմաներեն չէր խոսում, իսկ մայրս անգլերենով խոսում էր բազային մակարդակում, նրանք սիրահարվեցին։ Մայրս ստիպված էր հանուն հորս թողնել ամեն ինչ։ Նա նույնիսկ զոհաբերել է դեղագործի կարիերան։ ԱՄն-ում նա ամեն բան պետք է նորիս սկսեր եւ ստանար վկայականը՝ զուգահեռաբար աշխատելով ռեստորանում եւ սպասարկման ոլորտում։ Ավելի ուշ նա գիշերն աշխատում էր որպես դեղատան սովորական աշխատակից եւ ոչ  դեղագործ՝ պարզապես, որպեսզի իմ կողիքն լինել, երբ ես դպրոցից տուն էի վերադառնում։ Միեւնույն ժամանակ հայրս օր ու գիշեր աշխատոմ էր՝ ուտելու բան ունենալու եւ կյանքի համար լավագույն պայմաններ ստեղծելու համար»,- պատմել էր Reddit-ի հիմնադիրը։



© NEWS.am STYLE