Սիրուշոյի արաբերեն կատարումը հիացրել է համացանցի օգտատերերին (վիդեո)

10:06   16 փետրվարի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial) on

Սիրուշոն իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է արաբերեն կատարում։ Ինչպես տեղեկանում ենք նրա թողած մեկնաբանությունից սիրված երգչուհուն հաղորդավարը խնդրել է արաբերեն ինչ-որ երգ կատարել։ Տեսանյութը նկարահանված է օրերս Դուբայում կայացած՝ Միջին Արեւելքում հեղինակություն ունեցող միջազգային մրցանակաբաշխության ժամանակ։

Հիշեցնենք՝ վերջերս Սիրուշոն մրցանակի էր արժանացել  Diafa միջազգային մրցանակաբաշխության ժամանակ։ Երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր, որ թեեւ մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց նախապատվությունը տվել էին Սիրուշոյի անգլալեզու կատարումներին, երգչուհին նախընտրել էր միջազգային բեմից կրկին հնչեցնել հայկական ազգային երգը:



© NEWS.am STYLE