Լուսինե Թովմասյանի ձմեռային հմայիչ լուքը

13:43   16 փետրվարի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում, նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ներկայացրել է ձմեռային լուքը (լուսանկարն արել է @pargev_aydinyan_photography-ը)։ Գեղեցկուհին կրում է հաստ, ձմեռային սվիտեր, մուգ երանգի տաբատ։ Լուսանկարն արված է ձյունառատ վայրում։

Ավելի վաղ Լուսինե Թովմասյանն իր միկրոբլոգում քրոջ հետ լուսանկարներ է հրապարակել եւ մեկնաբանություններում գրել. «Երանի ինձ, որ քեզ ունեմ։ Շնորհավոր ծնուդդ, իմ ամենամտերիմ մարդ»,- գրել է նա։ Ի դեպ, հրապարակված լուսանկարներից մեկն արվել է քույրերի մանկության տարիներին։



© NEWS.am STYLE