Շատ սիրահարված... «Էլենի օրագրից» Անելյա Գուբրյանը` NEWS.am STYLE-ի սիրային բլիցում

16:05   16 փետրվարի, 2019

Այսօր հայ երիտասարդները նշում են սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, որն իր սպիտակ ձիով շրջում է ամենուր` ամենուրեք տարածելով սեր եւ երջանկություն:

Շատերը երեկ գիշեր փորձել են տոնի խորհուրդ համարվող աղի բլիթները եւ, միգուցե, երազում գտել իրենց սիրելիներին: Մաղթում ենք, որ նրանց հանդիպեք նաեւ իրական կյանքում, սակայն մինչ սպասված հանդիպումը դեռ կհասցնեք ընթերցել սիրո թեմայով մեր զրույցը «Էլենի օրագիրը 2» սերիալի դերասանուհի-մոդել Անելյա Գուբրյանի հետ:

Սուրբ Սարգի՞ս, թե՞ Վալենտին: Ըստ քեզ հայ զույգերը ո՞ր տոնը պետք է նշեն:

Սիրո հետ կապված յուրաքանչյուր տոն գեղեցիկ է, եւ սիրահարված մարդու համար եւս մեկ առիթ սիրելիի համար հաճելի անակնկալ պատրաստելու եւ եւս մեկ հագեցած օր ունենալու: Դրա համար էլ չեմ առանձնացնում այդ օրերը:

Աղի բլիթ երբեւէ կերե՞լ ես:

Երբեւիցե չէի կերել, բայց այս անգամ փորձել եմ:

Սիրահարված վիճակդ ի՞նչն է մատնում:

Երբ աղջիկը սիրահարվում է, գեղեցկանում է` թե արտաքնապես, թե ներքուստ: Դա է հենց մատնում: Փոխվում է նաեւ պահելաձեւը, հայացքը, մտածելակերպը...

Սիրո մասին լավագույն ֆիլը:

Mr. & Mrs. Adelman` իմ ամենասիրած ֆիլմն է սիրո մեջ կնոջ ուժի եւ նվիրվածության մասին:

Ամենաօրիգինալ սիրո խոստովանությունը, որ քեզ արել են:

Բացի ստադարտ խոսքերից, որոնք իհարկե աղջկան շատ հաճելի են, բարձր եմ համարում այդ խոսքերի վերաբերմունքը, որը գեղեցիկ խոսքերից ավելի խոսուն է:

Կա՞ն բաներ, որոնք կարող ես թեկուզ սիրելով չներել:

Կարծում եմ` մարդ ցանկացած հարաբերություններում չի կարող ներել, երբ սեփական «Ես»-ին են դիպչում:

Սիրո լավագույն դրսեւորումը:

Զոհաբերությունը:

Սերը ո՞ր գույնի հետ ես ասոցացնում:

Սպիտակ` հանգստություն եւ պարզություն նկարագրող երանգը:

Սիրո մեջ ամենաանթույլատրելի քայլը:

Սիրում եմ ինքնասեր մարդկանց, բայց ոչ ինքնահավան:

Առաջին սերդ ե՞ր բ էր, քանի՞ տարեկան էիր:

17:

Ինչպիսի՞ն է ըստ քեզ ամենաիդեալական ժամադրությունը սիրո տոնին:

Գերգնահատում եմ մարդու աբստրակտ լինելը եւ դրա դրսեւորման յուրաքանչյուր ձեւ:

Սիրահարվա՞ծ ես

Շատ (ժպտում է):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անելյա Գուբրյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE