Ջենիֆեր Լոպեսն ու նրա բոյֆրենդը 6,6 միլիոն դոլարով առանձնատուն են ձեռք բերել (ֆոտո)

15:44   16 փետրվարի, 2019

Ջենիֆեր Լոպեսն ու նրա սիրելի Ալեքս Ռոդրիգեսը կատարել են համատեղ առաջին լուրջ գնումը, շքեղ տուն, Մալիբուում՝ օվկիանոսի ափին։ Անշարժ գույքի համար զույգը վճարել է 6,6 միլիոն դոլար։ Հատկանշական է, որ առանձնատունը վաճառքի է հանվել երկու տարի առաջ եւ այս ընթացքում գինը նվազել է մոտավորապես չորս միլիոնով։

Երեք հարկանի տունը 410  քառ․ մետր է, ունի չորս ննջասենյակ։ Երկրորդ հարկում՝ ընդարձակ հյուրասենյակն է տեղակայված, որից սահուն կերպով անցում է կատարվում դեպի խոհանոց՝ ճաշելու զոնա, որը սպիտակ գույնի է։ Գլխավոր ննջասենյակում կա պատծգամբ, որից տեսարան է բացվում դեպի օվկիանոս, կա մեծ լոգարան, որի պատն ամբողջությամբ առանձնանում է բնական քարով։

Բացի այդ, առանձնատունն ունի սաունա, տնային կինոթատրոն եւ ֆիթնես-ստուդիա։ Նախորդ ամուսնություններից Լոպեսի եւ Ռոդրիգեսի երեխաների համար նույնպես զբաղմունք կա նոր տանը՝ հարկերից մեկում տեղկայված է ընդարձակ խաղերի համար նախատսված սենյակ։

 

Աղբյուրը՝ The Sun

Լուսանկարները՝ MLS



© NEWS.am STYLE