Լիլուն կարճ կիսատաբատով ցուցադրել է սլացիկ ոտքերը

17:14   16 փետրվարի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել  է հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում է կարճ կիսատաբատ, երկար վերնաշապիկ եւ սպրոտային կոշիկներ, իսկ ձեռքերում վարդերի շքեղ փունջ է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել  էր առանց դիմահարդարման։ Իսկ լուսանկարներին կից երգչուհին հարցրել էր իր հետեւորդ-երկրպագուների կարծիքը։ Նա գրել էր․«Կտրե՞լ, թե չկտրե՞լ, սա է խնդիրը։ Եվ ներկե՞լ, օգնեք աղջիկներ»։



© NEWS.am STYLE