«Կտրուկ ծերացել է», «առանց դիմահարդարման սարսափելի է»․ հետեւորդները Նյուշայի նոր լուսանկարի մասին

18:49   16 փետրվարի, 2019

Երեք ամիս առաջ երգչուհի Նյուշան մայր է դարձել։ Նա դուստր է պարգեւել ամուսնուն՝ Իգոր Սիվովին։  Սակայն երգչուհու Instagram-ի վերջին լուսանկարը հիասթափեցրել է երկրպագուներին․ հուզիչ լուսանկար, որում պատկերված է փոքրիկ հետ։

«Բոլորին հիանալի եւ դրական օր։ Մենք զբոսնում ենք», - լուսանկարին կից գրել է Նյուշան։

Ամենահավատարիմ երկրպագուներին կադրը դուրէ  եկել, նրանք հիացել են երիտասարդ մայրիկով եւ դստերն առողջություն են մաղթել։ Սակայն հետեւորդներից շատերը բացասական գրառումներ են կատարել․ «Շատ կտրուկ ծերացել ես», «Առանց շպարի սարսափելի է», «Տատիկը զբոսնու՞մ է թոռնուհու հետ», «Շատ մեծ ես երեւում», «Մայրությունը քեզ չի զարդարել։ Այնքան լավիկն էիր», - այ այսպիսի վատ մեկնաբանություններ ենք հանդիպում լուսանկարին կից։ 

Նյուշան ինքը չի պատասխանել քննադատություններին, սակայն նման բացասական մեկնաբանություններ կարդալը հավանաբար երիտասարդ մայրիկի համար տհաճ է եղել։



© NEWS.am STYLE