Գարիկն ու Սոնան համերգով շնորհավորեցին սիրահարների տոնը (ֆոտո/վիդեո)

18:04   16 փետրվարի, 2019

Այսօր՝ փետրվարի 16-ին, հայ սիրահարները նշում են սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Տոնին նախորդող գիշերը իրենց ապագա սիրելիներին սպասող երիտասարդներն արդեն հասցրել են համտեսել սիրո տոնի խորհրդանիշ աղի բլիթները։ Իսկ այսօր ողջ օրվա ընթացքում շարունակվելու են տոնին նվիրված միջոցառումներ քաղաքի տարբեր անկյուններում։ Օրինակ, այս պահին տոնական համերգ է ընթանում Սիրահարների այգում, որտեղ իրենց ելույթներով սիրահարներին շնորհավորում են Գարիկը եւ Սոնան։

Հայտնի դուետը բեմից հնչեցրեց երգեր նվիրված, ինչպես սիրահարներին, այնպես էլ դեռեւս իրենց երկրորդ կեսին չգտած երիտասարդներին՝ մաղթելով բոլորին սեր եւ երջանկություն։

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել համերգին եւ ձեզ է ներկայացնում ուշագրավ դրվագները։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE