Սալմա Հայեքը ցույց է տվել սիրելի ընտանի կենդանուն՝ բուին

20:38   16 փետրվարի, 2019

Ամերիկացի դերասանուհի Սալմա Հայեքն իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցում ցուցադրել է իր սիրելի կենդանուն։ Աստղի երկրպագուները շատ են զարմացել՝ տեսնելով, թե ինչ թռչուն է նա պահում տանը։

Պարզվում է, որ Սալման սիրում է բուերին։

«Շատ-շատ եմ սիրում», - ֆոտոշարքին կից գրել է Սալման։

Լուսանկարներում աստղը նստած է հատակին, իսկ բուն՝ նրա ուսին։ Լուսանկարներից մեկում թռչունը կողք է նայում, իսկ հայտնի դերասանուհին մեղմ համբուրում է նրա գլուխը։

Սալմայի որոշ հետեւորդներ աստղին քննադատել են տանը բու պահելու համար։ Նրանք գտնում են, որ այս տնային կենդանի չէ։ Իրականում նրանք ճիշտ են, սակայն հակառակն ապացուցող օրինակները եւս քիչ չեն։ Սալմայի բուն դրանցից մեկն է։



© NEWS.am STYLE