Հարկադրաբար վայրէջք․ Ջենիֆեր Էնիսթոնի կարող էր տուժել թռիչքի ժամանակ

22:25   16 փետրվարի, 2019

Ջենիֆեր Էնիսթոնը, ով օրերս իր 50-ամյակն է տոնել, որոշել է հանգստանալ ընկերուհիների շրջապատում եւ նրանց հետ մեկնել էր  Կաբո-Սան-Լուկաս՝ Մեքսիկա։ Սակայն հանգստի սկիզբը չի ստացվել։

Նրա մասնավոր ինքնաթիռը, որով դերասանուհին ուղեւորվում էր «Ընկերներ» սերիալի գործընկերների՝ Քորթնի Քոքսի եւ այլ ընկերուհիների հետ, Օնտարիոյի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել։ TMZ-ի տվյալներով ինքնաթիռն անվադողի հետ խնդրի պատճառով արտակարգ վայրէջքի որոշում է կայացվել։ Վայրէջքից առաջ օդանավը մի քանի անգամ պտտվել է օդում՝ վառելիքը ծախսելու համար։ Ոչ ոք չի տուժել, ինքնաթիռում գտնվողների համար եւս մեկ ինքնաթիռ են կանչել։

Էնիսթոնը, Քոքսն ու 10 այլ ուղեւորները չեն տուժել, սակայն նրանք ստիպված են եղել նյարդայնանալ։ Այնուհետեւ համբերատար սպասել են հաջորդ թռիչքին։



© NEWS.am STYLE