Առանց կրծկալ, սակայն ոչ գռեհիկ․ Քիմ Քարդաշյանի գայթակղիչ լուսանկարը

21:38   16 փետրվարի, 2019

Ռեալիթի շոուի 38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում նոր հրապարակում է կատարել։ Հայտնի աստղը նոր, իրեն հատուկ, համարձակ լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առանց կրծկալի։ Քիմը կրում է օձի պրինտով, այս տարվա թրենդ համարվող, թափանցիկ սվիտեր եւ նույն պրինտով տաբատ եւ բարձրակրունկներ։

Մեկնաբանության հատվածում նա օձի նշան է տեղադրել։

Հիշեցնենք, որ Սուրբ Վալենտինի օրը Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը գերազանցել է իրեն։ Ռեփերը հայտնի սաքսոֆոնահար Քեննի Ջիին հրավիրել է իր հյուրասենյակ, որը լի էր վարդերով։ Երաժիշտը ելույթ է ունեցել Քիմի համար։

«Լավագույն ամուսինն աշխարհում»,- այդպիսի կոչման է արժանացել Քանյեն ոչ միայն Քիմի, այլեւ օգտատերերի կողմից։



© NEWS.am STYLE