Խորը դեկոլտեով համարձակ զգեստ․ Ռիփին կրքոտ կերպարում

22:53   16 փետրվարի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Երգչուհին այսօր իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետուորդ-երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Լուսանկարում երիտասարդ երգչուհի-դերասանուհին կրում է խորը դեկոլտեով, զգեստ, ցանց զուգագուլպաներ։ Լուսանկարին կից երգչուհին տեղեկացրել է իր նոր ֆոտոշարքի մասին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ արված հրապարակման մեջ երգչուհին հայտնել էր ձիավարության նկատմամբ իր սիրո մասին։ Կադրերը հրապարակվել էին երգչուհու Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Լուսանկարներից մեկի Ռիփին հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Կարոտում եմ իմ հրաշքին»։



© NEWS.am STYLE