Նիհարողի օրագիրը. դրությունս մոտ է հուսահատության

18:06   17 հունիսի, 2013

Ողջու՛յն: Լավ նորություններ չունեմ: Քաշս կանգնած է: Համառորեն: Պանրային բեռնաթափման օրը չօգնեց: Չնայած հնարավոր է, որ մի քիչ նիհարել եմ, սակայն դաշտանի օրերը թույլ չեն տալիս հստակ քաշս իմանալ:

Ի դեպ, ես սկսել եմ երեկոյան վազել, փորի սեղմման վարժություններ անել եւ շատ զբոսնել: Այդ պատճառով, երբ առավոտյան կանգնեցի կշեռքին, հիասթափված էի: Կարծում էի, որ վերջին 3 օրերի ընթացքում գոնե մեկ կիլոգրամ նիհարել եմ: Չէ՞ որ գրեթե ոչինչ չեմ կերել:

Դրությունս մոտ է հուսահատության: Մի՞թե այդպես էլ չեմ կարողանա կիսատաբատ եւ կարճ կիսաշրջազգեստ հագնել:

Գուցե ինչ-որ մեկը գիտի միջոցներ, որոնք կօգնեն ինձ նիհարե՞լ:

Սպասում եմ…

Անի



© NEWS.am STYLE