«Այո, ես Նատալյա Արայիկովնա եմ»․ Նատալյա Եփրիկյանը՝ իր մասին եւ ոչ միայն

01:04   17 փետրվարի, 2019

«А поговорить?» Youtube-ի շոուի հերթական հաղորդմանը հյուրն է եղել «Քոմեդի Վումեն»-ի կրեատիվ պրոդյուսեր եւ դերասանուհի, մեր հայրենակցուհի Նատալյա Եփրիկյանը։ Հայտնի հաղորդավարուհի Իրինա Շախմանի հետ զրույցում Նատալյան խոսել է շոուի հետագա ճակատագրի, ինչ է իր պատկերացմամբ հումորը, թբիլիսյան հայերի,տատիկի, ծնողների եւ շատ այլ հարցերի մասին․․․

Մանկությունից մի էպիզոդ է հիշել․ «Մեծ տատիկս, որը հիանդ էր եւ անկողնուց վեր  չէր կենում կողքի սենյակից բղավում էր․ «Անիծում եմ», քանի որ եղբայրս նրա պատուհանի մոտ դեմքը ծամածռում էր»․․․ Մի խոսքով, հարցազրույցը ստացվել է շատ ջերմ, հանգիստ, առանց ավելորդ «աստղային» վիճակների։ Դիտում ենք․․․



© NEWS.am STYLE