«Արեգս առաջին անգամ հյուր էր գնացել»․ Քրիստինե Պեպելյանի որդու նոր լուսանկարը

10:44   17 փետրվարի, 2019

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն, ով վերջերս մայր է դարձել, այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Նա հազվադեպ է գրառումներ կատարում, նոր լուսանկարներ հրապարակում:

Հայտնի երգչուհին իր Instagram-ի stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր տեղեկատվություն պահպանվում է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է,  որդու նոր լուսանկարն է հրապարակել։

Լուսանկարում Քրիստինեի նորածին որդին՝ Արեգը երգչուհի Նունե Եսայանի գրկում է, իսկ երգչուհու երեխաները մեղմ բռնել է փոքրիկ Արեգի ձեռքերից։

Ջերմ լուսանկարին կից Քրիստինե Պեպելյանը գրել է․ «Արեգս առաջին անգամ հյուր էր գնացել․․․ p.s. Շնորհակալ ենք սիրելի Նունե, մենք Ձեզ շատ ենք սիրում»։

Ավելի վաղ երգչուհին որդու հետ լուսանկար էր հրապարակել, որին կից կատարել էր ջերմ գրառում․ «Դու իմ ներկան ես եւ ապագա բոլոր օրերը»։



© NEWS.am STYLE