Ա՜խ այդ «քաղցր» Գարիկը․ հայ հրուշակագործը պատրաստել է Comedy Club-ի ռեզիդենտի կերպարով տորթ

11:43   17 փետրվարի, 2019

Հրուշակագործ Վերա Հովհաննիսյանն իր բնագավառում շատ հայտնի է։ Նա չի դադարում իր հիանալի աշխատանքներով ապշեցնել սոցցանցերի իր հետեւորդ-երկրպագուներին։

Այս անգամ բազմաթիվ միջազգային հրուշակագործական մրցույթներում հաղթած մեր հայրենակիցը պատրաստել է Comedy club-ի ռեզիդենտ՝ Գարիկ Մարտիրոսյանի կերպարով տորթ։

Վերան գեղեցիկ տորթի լոսւանկարները տեղադրել է իր  Instagram-ում եւ Facebook-ում։ «@comedyclubru»-ի համար, ամբողջ տորթն ուտելու է», - գրել է Վերան։

Անխոս գովասանքի եւ հիացմունքի խոսքեր նույնպես հնչել են․ «Սա անհավանական է», «Դուք վարպես եք», «պահպանեք ընտանիքի եւ ազգի պատիվը»։



© NEWS.am STYLE