«Մահացել է բժիշկների ձեռքերում»․ Վիկտորիա Բոնյան եղբոր մահվան մեջ իրեն մեղավոր է համարում

12:17   17 փետրվարի, 2019

«Դոմ 2»- նախկին մասնակից, հեռուստահաղորդավարուհի, մոդել Վիկտորիա Բոնյան Instagram-ում կիսվել է ահավոր ողբերգական դեպքի մասին մանրամասներով, որը տեղի է ունեցել երկար տարիներ առաջ։ Նա իր հետեւորդներին պատմել է, թե ինչպես է փոքր եղբոր մահվանը ներկա եղել։

Այն ժամանակ Բոնյան 12 տարեկան էր, նրա ընտանիքը ապրում էր Կրասնոկամենսկ քաղաքում։ Այդ օրը նա պետք է հետեւեր երեխային։ Սակայն Վիկան քնած մոր հետ երեխային թողել է սենյակում ։ Արդյունքում երեխան ինքնուրույն գնացել է պատշգամբ եւ ընկել է 6-րդ հարկից։

Նա մահացել է բժիշկների ձեռքերում․ «Կյանքիս ամենավատ օրն էր», - միկրոբլոգի իր էջում ուղիղ եթերի ժամանակ խոստովանել է Բոնյան։ Վիկտորիան վստահ է, որ երեխան մահացել է իր պատճառով եւ նա ստիպված է եղել երկար ժամանակ այցելել հոգեբանի։ Սակայն այդ բեռից նրան օգնել է հոգեւորականը։



© NEWS.am STYLE