Ալ կարմիր շուրթեր, խորը դեկոլտե․ Շպռոտն ընդգծել է բարեմասնությունները

12:47   17 փետրվարի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր  Instagram-ում նոր լուսանմար է հրապարակել, որում իր էջի հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է  կարմիր գույնի, խորը դեկոլտեով ժանյակավոր հանդերձանքով։ Հրապարակմանը կից վառ կարմիրշրթունքներով Շպռոտը գրառում չի կատարել։

Ավելի վաղ երգչուհին իր  Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր տեղեկություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր  օձի կաշվի գունավորմամբ զգեստով։



© NEWS.am STYLE