Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է իրեն ու իր կյանքը բնորոշող լուսանկար

13:56   17 փետրվարի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա վազում է։ Սիրելի հաղորդավարուհին կրում է կարմիր զգեստ եւ գտնվում է լողափին։

«Հող, ջուր, երկինք ու Նպատակ, որին հասնելու համար վազում ենք... Էս նկարը տիպիկ բնորոշում է ինձ՝ իմ կյանքը. թուլություններս ու ուժս միևնույն ժամանակ)

...երբ միշտ ունես վախ, որ չես հասցնի, ու միևնույնն է երբեք էլ չես հասցնում...», - կադրին կից գրել է Նազենին։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդավարուհին հումորային լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր․

«Դե մեջքս ծռվեց, սկոլյոզ առաջացավ, ձախ ոտքս չորացավ, կույրաղիքս տեղաշարժվեց, մենիսկս ծռվեց ու էդ տիպի լիքը բաներ։ էն որ մոդելային նկարներ են անում է, մի տեսակ ծռվել-կոտրտվելով, իբր ոճային են ու տարբեր, հիմա ես եմ աաաա», ապա ավելացրել է պրճկվեմ ես հեշթեգը։



© NEWS.am STYLE