«Աշխարհն իմն է»․ Էմմիի եւ նրա որդիների ջերմ լուսանկարը

14:24   17 փետրվարի, 2019

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ի stories հավելվածում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում երգչուհին որդիների հետ է։ Ժպիտ պարգեւող կադրին կից Էմմին հեշթեգներով նշել է՝ #աշխարհն իմն, #ամենն ինչ ունեմ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էմմին մայրիկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ համատեղ արխիվայրին լուսանկար էր հրապարակել։ Երգչուհին կադրը չէր մեկնաբանել, միայն սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել։



© NEWS.am STYLE