Ինչպե՞ս բաժանել Դեցլի ունեցվածքը

14:47   17 փետրվարի, 2019

Կիրիլ Տոլմացկին, ով առավել հայտնի է որպես ռեփեր Դեցլ, հանկարծամահ է Իժեւսկի ակումբներից մեկում ելույթից հետո։Ականատեսների խոսքերով արտիստը հանկարծակի վատացել է, նա գնացել է հանդերձասենյակ, որտեղ եւ կորցրել է գիտակցությունը։ Ժամանաշ բժիշկները փորձել են ուշքի բերել, սակայն նրան փրկել չեն կարողացել։

Կիրիլն ունի կին՝ Յուլիան եւ որդի՝ Անտոնին։ Արտիստի տասնյակ ալբոմները Ալեքսանդր Միտրոշենկովի խոսքերով պետք է պահպանվեն։ «Ոմանք սեփականատեր են համարվում եւ գումար են վաստակում, իսկ տվհալ դեպքում այդ մարդիկ կարող են ընտանիքի անդամները համարվել։ Նրանք այժմ կգտնեն ընդհանուր լեզու։ Ցավոք, ողբերգությունը կմիավորի Դեցլի ընտանիքի անդամներին», - ենթադրել է Միտրոշենկովը։

Փաստաբան Օլեգ Անիկանովն իր հերթին հայտարարել է, որ Դեցլի ժառանգությունը ամենայն հավանականությամբ կտօրինվի հետեւյալ կերպ։ Ունեցվածքի կեսը կանցնի կնոջն ու որդուն, իսկ մյուս կեսը՝ ստիպված կլինեն կիսել։

Աղբյուրը՝ Eg



© NEWS.am STYLE