«Այլանդակել է իրեն»․ երկրպագուները քննադատել են Բարանովսկայայի նոր սանրվածքը

15:17   17 փետրվարի, 2019

Հաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայան որոշել է երկրպագուների հետ կիսվել գեղեցկության սրահ այցի արդյունքներով։ Իր արտաքինի փոփոխությունը հաղորդավարուհին վստահել է «Золушка. Перезагрузка» հաղորդման ոճաբան Եվգենիա Սեդովային։ Ի դեպ, Բարանովսկայան ժամանակին վարել է այս շոուն։

Գեղեցկության սրահից Յուլիան դուրս է եկել նոր՝ ճակատի հատվածում երկար մազափնջով։ Դատելով սելֆիներից փքված շուրթերով աղջիկը գոհ է իր նոր կերպարից։ Իսկ ահա հետեւորդները մեծահոգի չեն գտնվել։

«Ինչու՞ Յուլիա, առաջ ավելի լավ էր», «Այլանդակել է իրեն», «Նման սանրվածք քչերին է սազում», «Դուք դարձել եքբոլորի նման, իսկ այնքան խելացի դեմք ունեք», - ափսոսում են հետեւորդները։

Ոմանք էլ գովել են նրա վարսերի գույնը։

Աղբյուրը՝ Instagram



© NEWS.am STYLE