Համարձակ Անժելա Սարգսյանի նոր լուսանկարը  

15:48   17 փետրվարի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը: Սոցցանցերում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում ուրախացնել իր հետեւորդներին ու երկրպագուներին:

Դերասանուհին իր Instagram-ի story բաժնում, ուր ցանկացած ինֆրմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առանց շպարի, կրում է ճերմակ, մորթե գլխարկ, բալագույն տաբատ եւ սպիտակ սվիտեր։ Ինչպես տեղեկանում են դերասանուհու թողած մեկնաբանությունից նա պատրաստվում է քայլել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհի Անժելա Սարգսյանը հանդիպել էր աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ։ Իր Instagram-ի story բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երաժիշտի հետ լուսանկար էր հրապարակել ու գրել. «Լեգենդ»։



© NEWS.am STYLE