Պուգաչովան երգչուհի Ժասմինի դստերը թանկարժեք նվեր է մատուցել

17:12   17 փետրվարի, 2019

Մարգարիտան, ով Ժասմինի երկրորդ ամուսնությունից է ծնվել դարձավ յոթ տարեկան։ Այս առիթով Մոսկվայում հսկայական երեկույթ է կազմակերպվել։ Իսկ ամենակարեւոր հյուրը դարձել է Ալլա Պուգաչովան։ Այն մասին, թե փոքրիկն ինչ նվեր է ստացել Ժասմինը պատմել է Dni.ru-ի լրագրողին։

Զարգացնող խաղեր, հագուստ, զարդեր եւ կոսմետիկա փոքրիկ արքայադստեր համար։ Սակայն Մարգարիտային ամենաշագտը զարմացրել է պրիմադոննան։

«Ալլա Բորիսովնան կարողանում եւ սիրում է անակնկալներ մատուցել, - խոստովանել է – Ժասմինը։ - Նա միշտ նվերի ընտրությանը սիրով է մոտենում, ամեն ինչ մանրամասն մտածում է, որպեսզի ուրախացնի մարդուն։ Այս անգամ Մարգարիտային շքեղ սպիտակեղեն, խալաթ եւ հիանալի բարձեր է նվիրել։ Ամեն ինչ շատ թանկարժեք է, նորաձեւ ու որակով։ Պուգաչովան այլ կերպ պարզապես չի կարողանում, նա ամեն անգամ զարմացնում է»։

Ժասմինը դեռ ժամանակ ունի, որպեսզի մտածի, թե նա ինչպես զարմացնի մեծն երգչուհուն 70-ամյակին, որը տեղի կունենա ապրիլին։



© NEWS.am STYLE