Մեղրով դիմակ ցելյուլիտի դեմ

19:22   17 փետրվարի, 2019

Մեղրը ամենից օգտակար եւ բազմաֆունկցիոնալ մթերքներից է: Այն կարելի է օգտագործել սննդի մեջ, նաեւ՝ որպես դիմակների բաղադրիչ, այդ թվում՝ հակացելյուլիտային:

Մեղրով դիմակը քսելուց առաջ մարմինը լավ տաքացրեց: Դիմակը պատրաստելու համար օգտագործեք 2 թեյի գդալ կաթի փոշի, խառնեք 0.5 բաժակ ջրին, ավելացրեք 4 ճաշի գդալ մեղր: Ստացված զանգվածը քսեք խնդրահարույց հատվածներին եւ փաթաթեք սննդի համար նախատեսված թաղանթով: 20-25 րոպե անց դիմակը գոլ ջրով լվացեք:

Ուշադրությո՛ւն: Այս դիմակի օգտագործումն արգելվում է հղի կանանց եւ նրանց, ովքեր տառապում են երակների վարիկոզային լայնացմամբ:



© NEWS.am STYLE