Թարմ եւ առօրյա․ Հռիփսիմե Հակոբյանի բնական տեսքը

16:45   17 փետրվարի, 2019

Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները: Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։

Այս անգամ Հռիփսիմեն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում իր հետեւորդներին ներկայացել է առանց շպարի եւ առօրյա հագուստով․ սեւ վերնաշապիկ ե տաբատ, ինչպես նաեւ սպորտային դլխարկ, մոխրագույն ժակետ։ Լուսանկարը նրա կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէ։

Ավելի վաղ երգչուհին միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրել էր իր total black լուքը։ Իր տեղադրած լուսանկարում Հռիփսիմեն կրում էր սեւ տաբատ, նույն երանգի բլուզ եւ կաշվե պիջակ։  Կերպարն ամբողջացնում էին թրենդային բարձրակրունկները։ Լուսանկարին կից Հռիփսիմեն որեւէ մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE