Օձի պրինտով երկարափեշ զգեստ եւ կաշվե բաճկոն․ Արմինկայի ոճային լուքը

17:49   17 փետրվարի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում: Իր տեղադրած լուսանկարում Արմինկան կրում է այս տարվա թրենդ համարվող օձի պրինտով երկարափեշ զգեստ, կաշվե բաճկոն, գլխարկ, արեւային ակնոց։ Լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Երբ վերջապես եղանակն արեւոտ է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված կարդում Արմինկան վագրային պրինտով զգեստ էր կրում, սեւ արեւային ակնոց։ Շուրթերն ընդգծված էին բաց գույնով։ «Պատահական արված կադրերն ամենաստացվածն են»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE