Չնայած թշնամանքին Քեյթ Միդլթոնի այգում Մեգան Մարքլի պատվին ծաղիկ կտնկվի

18:16   17 փետրվարի, 2019

Բրիտանիայում պատրաստվում են Chelsea Flower Show ֆլորիստ-դիզայներների եւ այգեգործների ամենամյա ցուցահանդեսին, որը ըստ ավանդույթի տեղի է ունենում մայիս ամսվա վերջին՝ Չելսի այգում։ Այս անգամ գործը հասել է Քեյթ Միդլթոնին։ Չնայած ծաղիկների տոնին նա միակ դքսուհին չի լինելու։

Մի քանի օր առաջ Քենսինգթոնյան պալատը հայտարարել էր, որ կանաչ օազիսի նախագիծը, որը տեղի կունենա Չելսի այգում, կազմակերպված է Քեյթ Միդլթոնի եւ լանդշաֆտային դիզայներներ Անդրե Դեւիսի ու Ադամ Ուայթի ջանքերով։  

Մեծ Բրիտանիայի այգեգործների միությունը պատրաստվում է ծաղկի նոր սորտ ներկայացնել, որը անվանել են Մեգան Մարքլի պատվին։ Սպասվում է, որ այդ ծաղիկը համահունչ կլինի Քեյթ Միդլթոնի անտառային այգուն։

Աղբյուրը՝ Hello Magazine



© NEWS.am STYLE