Շողեր Թովմասյանն առանց շպարի՝ անձրեւոտ Լոս Անջելեսից

20:52   17 փետրվարի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։

Դերասանուհին, ով ընտանիքի հետ այժմ գտնվում է ԱՄՆ-ում, միկրոբլոգի իր էջի stories բաժնում, որում ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկար է հրապարակել։ Շողերը ներկայացել է առանց շպարի եւ իր հետեւորդներին ցուցադրել է Լոս Անջելեսի անձրեւոտ եղանակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր շքեղ կերպարում։ Շողեր Թովմասյանը երեկոյան զգեստ էր կրում, որը լայն լանջաբացվածք ունի։ Կերպարը լրացնում էին կարմիր կոշիկներն ու շրթներկը։



© NEWS.am STYLE