Վերջապես ո՞վ է սպանել Իգոր Տալկովին․ Ժենյա Բելոուսովը գիտեր հանցագործի անունը

23:46   17 փետրվարի, 2019

Երգիչ Ժենյա Բելոուսովի հարազատները առաջին անգամ հայտարարել են, որ արտիստը տեսել է Իգոր Տալկովինին սպանող անձին, ինչի մասին նրանք հայտնել են «Россия 1» հեռուստաալիքին։

Երգչի ընկերոջ՝ կոմպոզիտոր Սերգեյ Շուստիցկովի խոսքերով Բելոուսովի հարդարման սենյակը հեռու չի գտնվել Տալկովինի սպանության վայրից։

«Մեկ անգամ ճամփորդության ժամանակ Ժենյան հանդիպել է Իգոր Մալախովին, որը քննվում էր այդ գործով։ Եվ նա հարցրել է․ «Վերջապես ո՞վ է սպանել»։ Ժենյան ասել է․ «Ինչպես թե ո՞վ, դու», - պատմել է Շուստիցկին։

Նա նաեւ հավելել է, որ Բելոուսովը չի պատմել այդ մասին, քանի որ «նրան ոչ ոք չի հարցրել»։

Նշվում է, որ այդ ինֆորմացիան հաստատել է Բելոուսովի կինը եւ նրա մտերիմ ընկեր՝ Անդրեյ Սոկոլովը։ Ընկերն ընդգծել է, որ Բելոուսովը գիտեր հանցագործին, սակայն երբեք չի ասել նրա անունը։



© NEWS.am STYLE