Լիլիթը Կարապետյանը՝ կրքոտ կերպարում

21:44   17 փետրվարի, 2019

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր  հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կրքոտ կերպարում։ Գայթակղիչ երգչուհին կրում է կարմիր, խորը դեկոլտեով, երեկոյան զգեստ, մազերը գեղեցիկ հարդարված են, վառ դիմահարդարմամբ է։

Երգչուհին ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր որդու՝ Կարենի հետ։ Երգչուհու որդին մեղմ համբուրում էր իրեն։ Լուսանկարին կից Լիլիթը հայտնել էր, որ միանում է Ս. Սարգսի տոնի ֆլեշմոբին, ապա հավելել․ «Իմ ամենամեծ սեր» Իսկ դուք ու՞մ եք սիրում....»։



© NEWS.am STYLE