Հայտնի մոդել Վինի Հարլոուն մերկացել է նոր գովազդային արշավում

14:02   18 փետրվարի, 2019

Կանադացի մոդել Վինի Հարլոուն չի դադարում հիացնել։ Անհայտ աղջիկը, ով տառապում է հազվադեպ հիվանդությամբ՝ վիտիլիգո, կարողացավ գրավել «Ամերիկայի հաջորդ թոփ մոդել» շոուի հեռուստադիտողին եւ դառնալ ամենապահանջված մոդելներից մեկը։ Նա նաեւ Victoria's Secret ապրանքանիշի «հրեշտակներից» մեկն է, ինչն առավել հայտնի է դարձրել նրան։

View this post on Instagram

A post shared by Sports Illustrated Swimsuit (@si_swimsuit) on

Արտասովոր արտաքինով մոդելը մասնակցել է Sports Illustrated Swimsuit ապրանքանիշի գովադային արշավի նկարահանմանը, որի շրջանակներում համագործակցում են բազմաթիվ հայտնի աստղեր, այդ թվում Իրինա Շեյքը, Էշլի Գրեմը, Քեյէ Ապթոնը, Օլիվիա Կալպը։ Վինին արդեն հասցրել է Instagram-ում մի քանի լուսանկար հրապարակել, որոնցում բիկինիկով պատկերված է օվկիանոսի ֆոնին։

Վինի Հարլոուն տեսախցիկների առջեւ հայտնվել են հազիվ նկատվող լողազգեստներով, որոնք ընդգծել են մոդելի կազմվածքը։ Կրքոտ ֆոտոշարքը դուր է եկել հետեւորդներին, ովքեր հիացած են կանադացի սեքսուալ մոդելով։



© NEWS.am STYLE