Համացանցում է հայտնվել «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմի առաջին թիզերը

16:13   18 փետրվարի, 2019

«Օսկար»-ի մրցանակակիր եւ մեր ժամանակների ամենահայտնի մուլտֆիլմերից մեկը՝ «Սառցե սիրտը» շարունակություն կունենա։ Disney ընկերությունը հրապարակել է առաջին թիզերը, որը հաշված օրերի ընթացքում գրեթե 30 մլն դիտում ունի։  

2013թ.-ին ամբողջ աշխարհը հիացած էր թագավորական քույրերի՝ Էլիզայի եւ Աննայի հրաշալի պատմությամբ, եւ զարմանալի չէ, նկարահանվել է «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը։

Ըստ թիզերի՝ երիտասարդ թագուհի Էլիզան շարունակում է ուսումնասիրել իր գերկարողությունները։ Նա փորձում է գրավել հսկայական ալիքները՝ դրանք վերածելով սառույցի, ավելի շատ հիշեցնելով ոչ թե դիսնեյյան, այլ Marvel-ի հերոսի։

Միեւնույն ժամանակ բազմաթիվ փորձություններից հետո թագավորությունում երկար սպասված անդորր է, Էլզան փոքրիկ քրոջ՝ Աննայի հետ, զբաղված է բարեկարգությամբ եւ միջազգային քաղաքականությամբ։ Ընտանեկան անվորդով կյանքն ավարտվում է, երբ աղջիկները բախվում են նոր խոչընդոտների՝ նրանք իմանում են ծնողների մահվան դաժան մանրամասները եւ Էլզայի արտասովոր ընդունակության գաղտնիքը։

Պրեմիերան տեղի կունենա 2019թ․-ի նոյեմբերի 19-ին։



© NEWS.am STYLE