Ժաննա Լեւինան Comedy club-ի նկարահանման ընթացքում հանդիպել է Instagram-ի հայ աստղին

10:26   18 փետրվարի, 2019

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, մասնակցել է Comedy club-ի նոր եթերաշրջանի նկարահանմանը, առայժմ հասկանալի չէ՝ հանդիսատեսի, թե հյուրի կարգավիճակում։

«Հումորիստի կինն» այնտեղ հանդիպել է Instagram-ում ամենահայտնի հայուհիներից մեկին՝ հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանին։ Դիմահարդարման մասնագետն Instagram-ի էջում հրապարակել է պահի տեսագրությունը, երբ հանդիպում է Ժաննային եւ նրան հաճոյախոսություններ արել՝ անվանելով «գեղեցկուհի» եւ «ամենաոճային»։ Նա նաեւ Comedy Club-ի «անիրական եթեր» է խոսոտացել։

Գոհար Ավետիսյանի եթերում հայտնվելը զարմանալի չէ, քանի որ նա սկսել է հաճախ մասնակցել միջոցառումների։ Ամենայն հավանականությամբ, նա այդ կերպ փորձում է լռեցնել ամուսնալուծության մասին մտքերը։ Գոհարն այժմ ակտիվ նիհարում է եւ հրապարակում իր հաջողությունների լուսանկարները, հնարավոր է՝ նախկին ամուսնուն գրգռելու նպատակով։

Վիզաժիստ Գոհար Ավետիսյանը բիզնեսմեն Վահիկ Մարտիրոսյանից բաժանվել է երկու տարվա ամուսնությունից հետո։ Զույգի բաժանման մասին տեղեկությունները հայտնվեցին այն բանից հետո, երբ 25-ամյա աղջիկը դադարեց ամուսնու հետ համատեղ կադրերով կիսվել։ Ավելի ուշ նրանք դադարեցին հետեւել միմյանց։



© NEWS.am STYLE