Մինչ դուք միայնակ եք, Քիմ Քարդաշյանի 5-ամյա դուստրն ընկեր ունի

12:41   18 փետրվարի, 2019

Գաղտնիք չէ, որ Ուեսթ-Քարդաշյան ընտանիքում իսկական գեղեցկուհի է մեծանում՝ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի 5-ամյա դուստր Նորթը։ Բայց նման բան դուք իսկապես չէիք սպասում։ Փոքրիկն ընկեր ունի։ Ամեն դեպքում, տղա, ով շատ է ցանկանում գրավել նրա սիրտը։ Քայդեն Միլսը՝ ռեփեր Consequence-ի 7-ամյա որդին, Instagram-ի իսկական աստղ է։

Նա մասնակցել է Սթորմիի ծննդյան տոնին, ընթրել Քիմի ու Քանյեի հետ, ծանոթ է Նիքի Մինաժի, Ջեյդոն Սմիթի եւ Ty Dolla $ign-ի հետ եւ արդեն իսկ թողարկել է Dream About Nicki երգը։ Եվ վերջին շրջանում նա հաճախ է լուսանկարներ հրապարակում Նորթի հետ։

Օրերս Քայդենը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սրտիկի տեսքով կանֆետների տուփ՝ Tiffany & Co-ի փաթեթավորմամբ։ «Սերը ճախրում է օդում»,- մեկնաբանություններում գրել է նա։ Ըստ ամենայնի՝ նա հանդիպման է շտապել Քարդաշյան-Ուեսթ ամուսինների ավագ դստեր հետ։

Միլսին հետեւում է գրեթե 52 հազար մարդ։



© NEWS.am STYLE