Անժելա Սարգսյանն՝ առանց դիմահարդարման

11:24   18 փետրվարի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, ներկայացել է առանց շպարի։

Դերասանուհին Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, որ լուսանկար է հրապարակել, որում առանց դիմահարդարման է։ Դերասանուհին վառ գույնի բաճկոն է կրում եւ գլխարկ։ «Առանց ֆիլտրերի»,- լուսանկարը մեկնաբանել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհի Անժելա Սարգսյանը հանդիպել էր աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ։ Իր Instagram-ի story բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երաժիշտի հետ լուսանկար էր հրապարակել ու գրել. «Լեգենդ»։



© NEWS.am STYLE