Մերի Մակարյանը մայրիկի հետ ջերմ լուսանկար է հրապարակել

13:07   18 փետրվարի, 2019

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Լոս Անջելեսում, մայրիկի հետ լուսանկար է հրապարակել։

Դերասանուհին համատեղ կադրը հրապարակել է Instagram-ում ու ջերմ մակագրել այն։ «Մայրս` ձեզ համար խեղճ, անշուք մի մայր, ինձ`նշխար մի երգ. ինձ`մի տիեզերք, ինձ աշխարհ բերած, մի նշխար Աստված»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ 33-ամյա հաղորդավարուհին լուսանկար էր հրապարակել, որում իր հետեւորդներին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Լուսանկարում Մերին կրում էր ակնոց, վագրային պրինտով վերարկու։



© NEWS.am STYLE