Լիլուն՝ գայթակղիչ կերպարում

16:47   18 փետրվարի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն ներկայացել է գրավիչ կերպարում։

Երգչուհին նոր հրապարակում է արել իր միկրոբլոգում՝ տեղադրելով վառ դիմահարդարմամբ։ Ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Երգչուհին նախապատվություն է տվել խոշոր աքսեսուարներին՝ վզնոց եւ մատանիներ։

Նշենք՝ Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին երկար վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ էր կրում, իսկ ձեռքերում վարդերի շքեղ փունջ էր։



© NEWS.am STYLE