Արման Մարգարյանը՝ Վահագն Հայրապետյանի հետ

14:57   18 փետրվարի, 2019

Հեռուստահաղորդավար Արման Մարգարյանը, ում անվան շուրջ սկանդալ էր բարձրացել թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունների ֆոնին, նոր լուսանկար է հրապարակել։

Հաղորդավարը հրապարակումն արել է Instagram-ի էջում։ Լուսանկարում նա պատկերված է հայտնի դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ։

Հիշեցնենք՝ երեկ shamshyan.com-ը հայտնել էր, որ Երեւանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհաննես Վահրամյանը բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով: Այսօր Արման Մարգարյանն արձագանքել էր հրապարակմանը եւ ֆեյսբուքյան իր էջում գրել. «Բայց ես 35 տարեկան չեմ»:



© NEWS.am STYLE