Ռուսները՝ Լոնդոնում. Իրինա Շեյքը եւ Նատալյա Վոդյանովան` Burberry-ի ցուցադրության հերոսներ

18:13   18 փետրվարի, 2019

Ամբողջ աշխարհում ոճի եւ գլամուրի սիրահարներն ուշադրությամբ հետեւում են Բրիտանիայում նորաձեւության գլխավոր իրադարձությանը. Լոնդոնում Նորաձեւության շաբաթը բուռն ընթացքի մեջ է։ Այդ շրջանակներում Burberry ապրանքանիշը ներկայացրել է նոր հավաքածուն։ Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշին նոր հավաքածուի ներկայացման համար հրավիրել է բազմաթիվ սիրելի սուպերմոդելների, սակայն շոուի գլխավոր աստղերն էին  ռուս Իրինա Շեյքը, Նատալյա Վոդյանովան։

Տիշին ներկայացրել է աշուն-ձմեռ հավաքածուն, որն անվանել է Tempest («Փոթորիկ»)։ «Կառուցվածք եւ խռովություն երկու սահմանումներն են, որոնց միջոցով հարկավոր է դիտարկել հավաքածուն»,- ապարանքանիշի պաշտոնական ներկայացուցիչները գրել են Twitter-ում։

Ցուցադրության գլխավոր հաղթահերոսները ներկայացրել են բրիտանական ապրանքանիշին բնորոշ բեժ total look-եր։ Նոր հավաքածուում հեղինակը համադրել է Burberry–ի դասական «կառուցվածքային» ոճն ու ապրանքանիշի ոչ բնորոշ «խռովարարական» զգեստներ։

Ջիջի Հադիդը, ով առաջին անգամ էր մասնակցում ապրանքանիշի ցուցադրությանը, պոդիումին հայտնվել է սեւ-սպիտակ պրովոկացիոն կերպարում։ Մոդելը կրում էր շապիկ-զգեստ եւ «ծանր» երկրարաճիտ կոշիկներ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Grazia



© NEWS.am STYLE