Քայլի Ջենների 1-ամյա դուստրն ադամանդե վզնոց է նվեր ստացել

20:09   18 փետրվարի, 2019

21-ամյա Քայլի Ջենները, ով շքեղության սիրահար է, անսահման սիրում է 1-ամյա դստերը՝ Սթորմիին։ Արդեն այդ տարիքից աղջկան սովորեցնում են թանկարժեք կյանքին։ Աղջկա հայրը՝ 26-ամյա երաժիշտ Թրեւիս Սքոթը, երեխային ադամանդե մանյակ է նվիրել, որի լուսանկարը Քայլին միանգամից հրապարակել է սոցիալակն ցանցերում։

Snapchat-ում հրապարակված տեսանյութում փոքրիկը սեւ բլուզ է կրում, կաշվե տաբատ եւ խոշոր վզնոցը։ Երկրպագուները նախանձել են Սթոմիին, միեւնույն ժամանակ հիացել ռեալիթի-շոուի աստղի ընկերոջ առատաձեռնությամբ։

View this post on Instagram

A post shared by Kylie Jenner News (@kyliesnapchat) on

Ավելի վաղ Քայլի Ջենները ցույց էր տվել դստեր զգեսtապահարանը։ Սթորմին նոր է սկսել քայլել, սակայն նրա կոշիկների հավաքածուի արժեքը մոտավորապես կազմում է 22 հազար դոլար։ Երիտասարդ մայրիկն աղջկա համար ընտրում է հայտնի ապրանքանիշերի կոշիկներ, այդ թվում Gucci, Louis Vuitton, Giuseppe Zanotti եւ Nike.

Սքոթն առատաձեռն է ոչ միայն դստեր նկատմամբ. նա փետրվարի 14-ին Քայլին արտասովոր անակնակալ էր մատուցել։ Մոդելն իր Instagram-ի Stories բաժնում տեսանյութ է հրապարել, որն արդեն հասցրել է ողողել համացանցը։

Հոլովակում երեւացող տարածքը լուսավորում էին հատակին դրված մոմերը, այնտեղ հազարավոր վարդեր կային։ Քայլին անցնում էր սրտերի տեսքով պատրաստված կամարներով եւ մոտենում եւս մեկ լուսավորված սրտի։ 



© NEWS.am STYLE