«Գիտե՞ք ես ինչ կանեմ։ Մի շատ շոկային բան եմ մտածել․․․»․ Ջոն Տրավոլտան դարձավ 65 տարեկան

18:41   18 փետրվարի, 2019

Այսօր՝ փետրվարի 18-ին, ծննդյան 65-ամյակն է նշում հոլիվուդյան աստղ, հայտնի դերասան Ջոն Տրավոլտան։ Տրավոլտան ճանաչում է ստացել 1970-ականներին հայտնի դարձած «Բարի վերադարձ, Քոթեր» հեռուստասերիալից։ Նրա դերասանական կարիերան անկում ապրեց 1980-ականներին, բայց կրկին վերելք ապրեց 1990-ականներին, երբ նա նկարահանվեց «Քրեական ընթերցում» ֆիլմում,որին հաջորդեցին «Կոտրված աղեղը», «Առանց դեմքի», «Մազի լաք» եւ այլ ժապավեններ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոլիվուդյան աստղի հայտնի մեջբերումներից մի քանիսը։

«Շատ անցանկալի էմոցիաներ եւ ցավեր կան, որոնք փոխանցվում են ցանկացած ծնունդի հետ»։

«Պարն իմ հոգու մի մասնիկն է, ես դրանից հաճույք եմ ստանում, դա երջանկացնում է մարդկանց եւ դա երջանկացնում է հենց ինձ»։

«Ես շատ վաղ եմ հասկացել, որ պետք է հեռու մնամ բամբասնքներ տարածող ամսագրերից։ Այդ ամենը քեզ վշտացնում է, բայց ես գիտեմ դերասանների, որոնք ամեն ինչ կարդում են եւ ես զարմանում եմ նրանց վրա։ Դու ինքդ պետք է ընտրես, թե ինչ ես ցանկանում ներս թողնել քո կյանք»։

«Գիտե՞ք ես ինչ կանեմ։ Մի շատ շոկային բան եմ մտածել․․․ կասեմ ճշմարտությունը»։

«Դերասանությունը հաջողության եւ ընտրության հարց է։ Ես հաջողակ եմ»։

«Մի օր հաստատ հանդես կգամ՝ որպես ռեժիսոր, բայց այդ շրջանը շատ կարճ կտեւի»։

«Կյանքդ սկսում է ձեւափոխվել 30 տարեկանում, երբ այլեւս պարտավոր չես բացատրություններ տալ»։

«Ես միշտ կարծել եմ, որ արտիստի եւ հանդիսատեսի միջեւ ձեւավորովում են ամուսնական հարաբերություններ, որտեղ կան եւ վերելքներ, եւ վայրէջքներ»։

«Ես չեմ հավատում զղջումների։ Ես կարծում եմ՝ քո ապագան քո վաղվա մեջ է»։

«Ես այնքան շատ հարցազրույցներ եմ տվել, որ արդեն անցել եմ էգոյի եւ անձնականի սահմանները»։

Լուսանկարները՝ gq-magazine.de, Facebook



© NEWS.am STYLE