Բրուքլին Բեքհեմի ընկերուհին կրկնօրինակում է նրա մոր՝ Վիկտորիայի ոճը

22:13   18 փետրվարի, 2019

Բեքհեմների ավագ որդու նոր ընկերուհին արագ է ինտեգրվել ընտանիք եւ նույնիսկ մտերմացել է բրիտանացի դիզայներ Վիկտորիա Բեքհեմի հետ։ Այդ պատճառով Հաննա Քրոսը սկսել է հանրությանն ավելի շատ ներկայանալ ընկերոջ մոր ապրանքանիշի հագուստով եւ այցելել ընտանիքի համար կարեւոր միջոցառումներին։ Նա գիտի՝ ինչպես դուր գալ ապագա սկեսրոջը։

Ընտանիքի երկրպագուները արտաքին նմանություններ են գտնում Վիկտորիայի եւ Հաննայի միջեւ՝ նշելով, որ նրանք նման են «ինչպես ջրի երկու կաթիլ»։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով է աղջիկը դուր եկել Բրուքլինի մայրիկին։ Երկրպագունեիրը դա նկատել են Լոնդոնում Նորաձության շաբաթի շրջանակներում Վիկտորիայի ապրանքանիշի ցուցադրության ընթացքում. դրան ներկա էր ամբողջ ընտանիքը։

Դա հատկապես նկատելի էր հանրային միջոցառումներից մեկի ընթացքում։ Վիկտորիան կրում է լայն սեւ կոստյում։ Հաննան կրում էր սպիտակ կոստյում, որը լրացրել էր տոպով եւ «Բ» տառի տեսքով կախազարդով։ Կերպարն ամբողջացնում էին սեւ բարձրակրունկները։  

Դիզայներն ընկերներին ու ընտանիքին երեկույթի էր հրավիրել Լոնդոնի ակումբերից մեկում։ Հավաքածուում Վիկտորիան ներկայացրել է ուժեղ կնոջ կերպարը՝ ցուցադրելով մի քանի տասնյակ բավական խիստ, բայց էլեգանտ կերպարներ։

վ

Լուսանկարները՝ Getty Images, DaveBennet



© NEWS.am STYLE