Ծնվել է Քիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ հոր յոթերորդ թոռը

23:37   18 փետրվարի, 2019

69-ամյա Քեյթլին Ջենները, ով նախկինում կրում էր Ուիլյամ Բրյուս Ջեններ անունը եւ ով Քարդաշյան քույրերի խորթ հայրն է, յոթերորդ անգամ տատիկ է դարձել։ Նա հայտնել է որդու՝ Բերթոն Ջենների ընտանիքում համալրման մասին։

Նորածնի հետ առաջին լուսանկարը Քեյթլինը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Սա Բերթոն Ջենների եւ նրա սիրելիի՝ Վալերիի երկրորդ երեխան է։ Զույգը դաստիարակում է նաեւ երկուամյա որդուն։

«Բարի գալուստ այս աշխարհ, Ուիլյամ Բեր Ջեններ։ Շնորհավորում եմ Բերթոնին եւ Վալերիին։ Սիրում եմ ձեզ»,- լուսանկարը մակագրել է Քեյթլինը։

Սա Քարդաշյանների խորթ հոր յոթերերորդ թոռն է։ Ավելի վաղ նրա դուստրը՝ Կասանդրան, լույս աշխարհ է բերել երեք երեխաների, իսկ Քայլի Ջենները նախորդ տարի լույս աշխարհ է բերել Սթոմիին։



© NEWS.am STYLE