«Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը…». Էդգար Իգիթյան

19:49   18 փետրվարի, 2019

Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, նոր լուսանկարներ է հրապարակել ու մեկնաբանություններում մեջբերել Հովհաննես Թումանյանի խոսքերը։

«Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը` ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով: Հովհաննես Թումանյան»,- իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարին կից գրել է դերասանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա լուսանկարներ էր հրապարակել իր հարսանյաց արարողությունից։ Դերասանն ու նրա կինը՝ Լուսինե Չոբանյանը, հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։ «Չկա մի մարդ, ում համար կարեւոր չեն սերն ու անձնական երջանկությունը: Ինչքան էլ հաջողակ լինես գործում ու հարգված շրջապատում, ուրախությունդ լիարժեք չի լինի, եթե կողքիդ չկա հոգեհարազատ մեկը, ով անկեղծորեն կկիսի ուրախությունդ եւ կհասկանա թախիծդ:  Ոչ ոք չի սովորում սիրել... սիրում ես այնպես, ինչպես կարող ես միայն դու: Իսկ սիրելիս նոր լույսով ես տեսնում թե ինքդ քեզ, թե ողջ աշխարհը»,- մեկնաբանություններում գրել էր Իգիթյանը։



© NEWS.am STYLE