48-ամյա Նաոմի Քեմփբելը «մերկ» զգեստով փայլել է Լոնդոնում

21:51   18 փետրվարի, 2019

Մոդել Նաոմի Քեմփբելը սիրահարների տոնն առաջին անգամ է անկացրել նոր սիրելիի հետ։ 48-ամյա Քեմփբելը հանդիպում է 25-ամյա երաժիշտ Լիամ Փեյնի հետ։ Միայն թե զույգն առայժմ խուսափում է միասին միջոցառումների մասնակցել, այդ պատճառով Լոնդոնում Alexander McQueen ապրանքանիշի խանութի բացման արարողությանը նվիրված երեկույթին Քեմփբելը միայնակ էր մասնակցում։

Մոդելը կարողացել է տպավորություն գործել ընթրիքի ընթացքում։ Մոդելը կրում էր թափանցիկ ժանեկավոր զգեստ, որի հեղինակն Alexander McQueen ապրանքանիշն է։ 48-ամյա Նաոմին զգեստը համադրել էր սեւ երկարաճիտ կոշիկների հետ։

Աղբյուրը՝ Harper’s Bazaar

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE