Մադոննա Հարությունյանի նուրբ կերպարը

23:03   18 փետրվարի, 2019

Ոճաբան Մադոննա Հարությունյանը՝ դերասան Սոս Ջանիբեկյանի կինը, ներկայացել է գրավիչ կերպարում։

Մադոննա Հարությունյանի միկրոբլոգի էջը տարբերվող է։ Նա հրապարակում է իր ոճային կերպաները, դիմահարդարումներն, ինչպես նաեւ սիրելիի հետ ժամանակը պատկերող լուսանկարներ։

Այս անգամ ոճաբանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է գեղեցիկ դիմահարդարումը։ Այն ընդգծել է երիտասարդ մայրիկի գեղեցկությունը, ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Մադոննան չի մեկնաբանել լուսանկարը, միայն օգտագործել է «Բարի առավոտ» հեշթեգը։

Օրերս Սոս Ջանիբեկյանի կինը երկրպագուներին ուրախացրել էր ջերմ ընտանեկան լուսանկարով։ Ոճաբան եւ հաղորդավար Մադոննա Հարությունյանն առաջին անգամ ընտանեկան լուսանկար էր հրապարակել ամուսնու ու փոքրիկ դստեր հետ։ Երիտասարդ զույգը ծնող է դարձել նախորդ տարի։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE